Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Մարգարիտան բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է ոճային բլուզի հետ։ Մարգարիտան սպորտային կոշիկ է ընտրել։ Ռուստաբնակ երգչուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, գոտի։ Մեկնաբանություններում Մարգարիտան նշել է, որ որոշել է քավեր ձայնագրել եւ հետեւորդներին առաջարկել է նշել այն երգերը, որոնք վերջիններս կցանկայային լսել իր կատարմամբ։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել Մարգարիտային․ «Գեղեցկուհի»։