«Ես չեմ վախենում մտերմությունից, պարզապես պետք է վստահ լինեմ»
Պարզվում է, այն տեսակետը, որ տղամարդիկ վախենում են լուրջ հարաբերություններից, ընդամենը առասպել է։ Ամերիկյան լրագրողների վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ նախընտրում են ընտանիք կազմել, այլ ոչ թե ամբողջ կյանքում ամուրի մնալ։ Նրանք նույնքան շահագրգռված են երկարատեւ լուրջ հարաբերություններ ունենալու հարցում, որքան կանայք։ Տղամարդիկ պատրա՛ստ են եւ ուզո՛ւմ են ստեղծել ընտանիք։ Հետազոտությանը մասնակցել է 12 000 տղամարդ ու կին, որոնց նույն հարցն են տվել. «Ձեր կարծիքով ո՞րն է նախընտրելի՝ ամուսնացած լինելը, թե՞ մենակ մնալը»։ Արդյունքները ցույց են տվել, որ տղամարդկանց 66 տոկոսը ուզում է ամուր ընտանիք ստեղծել, մինչդեռ կանանց միայն 51 տոկոսն է այդ ցանկությունը հայտնել։ Այսպիսով տղամարդիկ հյուսել են այն առասպելը, որ իրենք չեն ցանկանում ամուսնանալ։ Այնպես որ եթե դուք առաջվա պես ամուսնացած չեք, սիրելի կանայք, դա դեռ չի նշանակում, որ ձեր տղամարդը չի ուզում ամուսնանալ ձեզ հետ։
«Ես զգացմունքներ ունե՛մ, բայց դժվարանում եմ արտահայտել դրանք»
Կանայք հաճախ են տղամարդկանց մեղադրում անտարբերության, եսասիրության ու զգացմունքների բացակայության մեջ։ Գուցե որոշ տղամարդկանց դեպքում դա ճիշտ է, բայց ոչ բոլորի։ Իրականում ժամանակակից հասարակությունը ստիպում է տղամարդկանց ճնշել «Ես չեմ վախենում մտերմությունից, պարզապես պետք է վստահ լինեմ»զգացմունքները, թաքցնել դրանք ու բոլոր խնդիրները վերապրել լռելյայն։
«Տղամարդիկ չեն լացում. հենց այս բառերն է ծնողների մեծ մասն ասում տղաներին»
Եվ տղաները դրանք բառացի են ընկալում։ Չեն արտասվում ու ոչ միշտ են հասկանում նրանց, ովքեր արտասվում են։ Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ տղամարդիկ անզգա ու կոպիտ արարածներ են։ Փորձը ցույց է տալիս, որ տղամարդիկ ավելի հաճախ են տառապում կաթվածներից, ինչի պատճառը մասամբ նաեւ այն է, որ իրենց զգացմունքները մշտապես ճնշված պահելով՝ նրանք մշտական սթրեսի մեջ են ապրում, ինչը քայքայում է նյարդային բջիջները ու սրտի խնդիրներ առաջացնում։ Իմաստուն կինը պետք է հասկանա, որ որպեսզի տղամարդը ցույց տա իր զգացմունքները՝ ժամանակ ու համբերություն է պետք։
«Իհարկե, իմ արյան մեջ կա տեստոստերոն, բայց դա չի նշանակում, որ ես սեռական մոլագար եմ»
Ժամանակակից տղամարդու կերպարը կանանց աչքերում ծաղրանկար է հիշեցնում՝ ինչ-որ նախնադարյան մարդ, որը միայն իր բնազդներով է առաջնորդվում եւ ունակ չէ վերահսկել կենդանական ցանկությունները։ Բայց ի զարմանս շատ կանանց՝ տղամարդիկ այդքան պարզունակ չեն, որքան թվում են առաջին հայացքից։ Իրականում տղամարդկանց մեծ մասը սեքսը ոչ թե բնազդային զբաղմունք է համարում, այլ մի բան, որը պետք է տեղի ունենա ճիշտ ժամանակ, ճիշտ վայրում ու հաստատ ճիշտ կնոջ հետ։ Ժամանակակից հասարակությունը միանգամայն նորմալ է ընկալում թե տղամարդկանց, թե՛ կանանց սեքսուալ ֆանտազիաները, որոնք կարող են շատ տարբեր լինել։ Այնպես որ եթե մարդն ուզում է սեքսով զբաղվել ենթադրենք վերելակում, իսկ դուք համարում եք, որ սեքսը հնարավոր է միայն մթության մեջ ու վերմակով ծածկված, ապա դա դեռ չի նշանակում, որ ձեր զուգընկերը այլասերված է։ Տղամարդկանց մեծ մասը չի քողարկում, որ սեքսը վերջին դերակատարումը չունի կնոջ հետ հարաբերություններում, սակայն նրանք բոլորն էլ պատրաստ են զոհաբերությունների հանուն իրենց սիրելի կանանց։ Ողջամիտ սահմաններում, բնականաբար…
«Այն ամենը ինչ դու լսել ես տղամարդու «ես»-ի մասին… ճիշտ է»
Շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս պատկերացնել, որ տղամարդկանց «ես»-ը փուչիկ է։ Այն կարելի է փչել ու հասցնել անհավանական մեծ չափերի, կարելի է զգուշորեն փչել, կարելի է նաեւ ասեղով ծակել ու պայթեցնել։ Առաջին երկու տարբերակները միանգամայն ընդունելի են, իսկ ահա երրորդը կարող է ճակատագրական լինել, համենայն դեպս հարաբերությունների համար։ Եթե կինը ուզում է նվաճել տղամարդու սիրտը, նա պետք է պատրաստ լինի տղամարդուն առատ գովերգելուն։ Ճշմարտությունը պետք է զգուշորեն ասել՝ սկզբում գովել, հետո հանդիմանել, հետո նորից գովել։ Եվ հիշեք՝ պայթած փուչիկն արդեն հնարավոր չէ փչել։