Որոշ մթերքներ մեծացնում են դեմենցիայի զարգացման ռիսկը: Այս մասին նախազգուշացնում են Dementia Australia-ի հետազոտողները։
Ինչպես նշում է Daily Express-ը, վնասակար մթերքներից ամբողջությամբ խուսափելը չի օգնի հարյուր տոկոսով խուսափել դեմենցիայից, սակայն զգալիորեն կնվազեցնի դրա առաջացման վտանգը։
Մասնագետների կարծիքով՝ վնասակար մթերքների թվին, որոնք արագացնում են տկարամտության զարգացումը, պատկանում են հագեցած ճարպեր եւ տրանսճարպեր պարունակող մթերքները: Դրանց թվում է նաեւ յուղոտ կաթնամթերքը, այդ թվում՝ կարագը, ինչպես նաեւ շոկոլադը, ճարպը, միսը, արմավենու եւ կոկոսի յուղը: Տրանսճարպերով հագեցած են ֆաստֆուդը, տապակած ուտեստները եւ խորտիկները, խանութների թխվածքը, ներառյալ՝ տորթերն եւ թխվածքաբլիթները:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր օգտագործում են վերը նշված մթերքները, «դեմենցիայի զարգացման ավելի մեծ վտանգի են ենթարկված», մինչդեռ չհագեցած, ոչ հիդրոգենացված ճարպեր պարունակող սննդակարգի հետեւող մարդիկ ճանաչողական խանգարման ծագման «ավելի քիչ ռիսկի են ենթարկված»: