Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին իր օրինակով ապացուցում է, որ հղիության ընթացքում հնարավոր է ու պետք է ոճային ու գեղեցիկ հագնվել։ 34-ամյա մոդելը ցույց է տվել, թե ինչ կրել աշնանային սեզոնին։
Առաջին կերպարի համար Ջեյսոն Սթեթհեմի սիրելին սեւ տաբատ է ընտրել, երկար կապույտ վերնաշապիկ եւ The Row-ի սպիտակ վերարկու։ Երկրորդ կերպարի համար Ռոզին առավել ազդեցիկ համադրություն է նախընտրել՝ կաշվե վերարկու եւ բոտֆորտներ։ Ստացվել են երկու լիովին տարբեր, բայց նորաձեւ կերպարներ։