Ինչպես երջանկացնել տղամարդուն
Advertisement 1000 x 90

Ինչպես երջանկացնել տղամարդուն

Ամենակարեւոր կանոններից մեկը՝ պետք է ցույց տալ ձեր սերը, քնքշությունը, չլինել ժլատ   գրկախառնությունների ու համբույրների հարցում։ Չէ՞ որ յուրաքանչյուր տղամարդ ուզում է գնալ տուն, որտեղ նրան սպասում է սիրող կինը։

Կարողացեք գովել ձեր սիրելիին։ Յուրաքանչյուր տղամարդ սիրում է իր հասցեին գովասանք լսել։ Թեկուզ դա ձեզ մանրուք թվա, միեւնույն է, մի՛ զլացեք գովեստի մի քանի բառ ասել, ու նա միանգամից սեփական արժանապատվության զգացումով կլցվի։

Աջակցեք նրան ցանկացած իրավիճակում, թող նա սկսի ձեզ ավելի շատ վստահել ու գնահատել։

Խրախուսանքների համակարգ մտածեք։ Փոքրիկ անակնկալներ մատուցեք նրա արած փոքր լավ գործերի համար, կամ էլ թեկուզ առանց պատճառի։ Ճիշտ է մանրուք է, բայց կուրախացնի ձեր տղամարդուն։

Բոլորը գիտեն, որ տղամարդիկ սիրում են համեղ ուտելիքներ։ Որպեսզի ձեր ընտրյալին երջանկացնեք՝ բազմազան դարձրեք ձեր սննդակարգը։ Որեւէ յուրահատուկ բան պատրաստեք, ու նա անպայման կգնահատի դա։ Իմանալով, որ տանը համեղ ընթրիք է իրեն սպասում, նա հաստատ նաև կշտապի տուն վերադառնալ։

Փորձեք բազմազան դարձնել ձեր առօրյան։ Դուք միասին այնքան երկար տարիներ եք ապրել ու հասցրել լավ ճանաչել իրար։ Բայց ինչպե՞ս հարաբերություններին վերադարձնել երբեմնի ռոմանտիկ զգացմունքները։ Ինքերդ ձեզ շատ ժամանակ հատկացրեք։ Շպարվեք, գեղեցիկ զգեստ հագեք ու ռոմանտիկ ընթրիք պատրաստեք։ Տղամարդուն անակնկալ մատուցեք ծանր աշխատանքային օրվանից հետո։

Ձգտեք գեղեցիկ լինել, հետեւեք ինքներդ ձեզ, որպեսզի Ձեր տղամարդը Ձեր կողքին հպարտությամբ քայլի փողոցում։

Մի ձգտեք վերադաստիարակել ձեր սիրելի տղամարդուն։ Յուրաքանչյուր տղամարդ ուզում է վստահ ու ինքնուրույն լինել իր կնոջ աչքերում, դրա համար էլ նրա համար ծանր է լսել կնոջ քննադատությունները։ Բայց չի կարելի նաեւ անտարբեր լինել։ Պարզապես ընտրեք ճիշտ բառերը,որպեսզի երբեք չվիրավորեք նրան։

Երբեք ոչ մեկի հետ մի համեմատեք։ Դա շատ է զայրացնում տղամարդուն ու վերացնում որեւէ բան անելու ցանկությունը։

Նրան մի քիչ ազատություն տվեք։ Շատ կանայք են ուզում իրենց տղամարդկանց երջանկացնել, բայց հաճախ շատ կոպիտ սխալ են անում ու սահմանափակում նրա ազատությունը։ Տղամարդը, ըստ էության, որձ է՝ անկախ ու ազատասեր։ Այնպես որ նրան թույլ տվեք իրեն հենց այդպիսին զգալ։ Սկանդալներ մի սարքեք ընկերների հետ ժամանակ անցկացնելու, ձկնորսության, մեքենայով զբաղվելու կամ դրա նման որեւէ այլ բանի պատճառով։

Խանդի տեսարաններ մի սարքեք, ավելի լավ է ձեր տղամարդու կյանքն այնպիսին դարձրեք, որ նրա մտքով անգամ չանցնի ուրիշ կողմ նայել։ Իսկ եթե այդ կապակցությամբ որեւէ կասկած ունեք, ավելի լավ է քննարկեք դա հանգիստ մթնոլորտում։ Չէ՞ որ դուք օտար մարդիկ չեք, իսկ ավելորդ սկանդալները միշտ էլ հետքեր են թողնում ձեր հարաբերություններում։

news.am