Նկարահանման հրապարակում ողբերգական միջադեպից հետո Ալեք Բոլդուինի կինը գանգատվել է հետապնդումից
Advertisement 1000 x 90

Նկարահանման հրապարակում ողբերգական միջադեպից հետո Ալեք Բոլդուինի կինը գանգատվել է հետապնդումից

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի կինը՝ Հիլարիան, գանգատվել է թղթակիցների հետապնդումից (դերասանը նկարահանման հրապարակում պատահաբար սպանել է օպերատորին)։ Նա այդ մասին հայտնել է իր ինստագրամյան էջում։

Հիլարիա Բոլդուինը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր մասնակցել են ընտանիքի կորած կատվի որոնումներին։ Սակայն նա չի նշի այդ մարդկանց անունները, քանի որ վախենում է նրանց ենթարկել լրագրողների հետապնդումներին «ավելի շատ գումար բաստակելու նրանց խելահեղ ձգտման» համատեքստում։

«Մինչ ես գրում եմ սա, ինձ լուսանկարում են այն տան ծառերի վրայից, ուր մենք կանգ ենք առել։ Մեզ հետապնդել են մեքենաներով, երբ մենք երեխաների հետ ենք եղել։ Մի քանի վախեցնող պահ է եղել»,- գրել է դերասանի կինը։

Հոկտեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ «Ժանգը» վեսթերնի տեսարաններից մեկի նկարահանման ընթացքում Բոլդուինը կրակել է ատրճանակից, որը պետք է լիցքավորված չլիներ մարտական փամփուշտներով։ Միջադեպի արդյունքում մահացել է կին օպերատոր Հալինա Հատչինսը, վիրավորում է ստացել ռեժիսորը։

style.news.am