Ո՞ր մթերքներն են բարձրացնում ճնշումը
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներն են բարձրացնում ճնշումը

Տապակած եւ աղի մթերքների օգտագործումը նպաստում է ճնշման բարձրացմանը։ Այսպիսի կարծքի է հայտնել բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Նրա խոսքով՝ ճնշման վրա առաջին հերթին ազդում է աղը։

«Դրանք կարող են լինել ինչպես բացահայտ աղի ուտելիքները՝ մարինացված վարունգը, լոլիկը, աղ դրած ձուկը, այնպես էլ «ծածուկ» աղի ուտելիքները՝ այդ նույն երշիկը, նրբերշիկը, մշակված միսը, բեկոնը։ Դրանց մեջ մենք այնքան էլ չենք զգում աղը, բայց այն շատ շատ է»,- ասել է մասնագետը «Մոսկվա 24» հեռուստաալիքի հետ զրույցում։

Տապակած մթերքներ օգտագործելու ժամանակ զարկերակային ճնշումը բարձրանում է աստիճանաբար, քանի որ ժամանակի ընթացքում խախտվում է արյան նորմալ հոսքը։ Մասնագետի խոսքով՝ տրանսճարպերը քայքայում են անոթի պատերը (էնդոթելիաները), ինչպես նաեւ արյան ֆրակցիաները։

«Այնտեղ է շտապում խոլեստերինը։ Գոյանում է աթերոսկլերոտիկ բիլթ, որը դանդաղեցնում է արյան հոսքը։ Սիրտը պետք է ինստենսիվ աշխատի, եւ օրգանիզմը բարձրացնում է ճնշումը, որպեսզի ապահովի արյան հոսքը, քանի որ այն չի բավականացնում կենսականորեն կարեւոր օրգաններին»,- նշել է Սոլոմատինան։

Նաեւ չպետք է մոռանալ, որ կոնսերվանտներ, գունավորող եւ համը խթանող նյութեր պարունակող մթերքները նույնպես ազդում են ճնշման վրա։ Մասնագետի խոսքով՝ դրանց օգտագործման ժամանակ ազատ ռադիկալների առաջացումը ընթանում է ավելի ինտենսիվ, եւ դրանք սկսում են քայքայել անոթները։

Զարկերակային ճնշումը բարձրացնում են նաեւ այն մթերքները, որոնք շաքար են պարունակում։ Նա նշել է, որ շատ քանակությամբ շաքար է ավելացվում երշիկների, նրբերշիկների, ինչպես նաեւ ցանկացած մշակված, ճարպազրկված մթերքների մեջ։

«Արդյունքում՝ նման քաղցր, գլիկեմիկ մթերքներով սնվելը կարող է հանգեցնել ինսուլինային հակման եւ դիաբետի, իսկ դրանք նորից վնասում են անոթները։ Առաջանում է աթերոսկլերոտիկ բիլթ, այն խանգարում է արյան հոսքին, եւ ճնշումը բարձրանում է»,- ասել է մասնագետը։

med.news.am