Ո՞ր էժան մթերքը կօգնի նվազեցնել խոլեստերինի մակարդակը
Advertisement 1000 x 90

Ո՞ր էժան մթերքը կօգնի նվազեցնել խոլեստերինի մակարդակը

Խոլեստերինի մակարդակը կարգավորելու համար կարելի է սննդակարգում քունջութի սերմեր ավելացնել, բայց չպետք է դրանք ամեն օր ուտել: Նման կարծիք է հայտնել սննդաբան Աննա Դրոբիշեւը (Ռուսաստան)։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, քունջութի սերմերն օգտակար են խոլեստերինի մակարդակն իջեցնելու, ինչպես նաեւ օրգանիզմում ճարպային նյութափոխանակությունը կարգավորելու համար։ Դրանք երկաթ, ցինկ, պղինձ, մագնեզիում, ֆոսֆոր եւ մանրաթել են պարունակում։ Քունջութը 7 անգամ ավելի շատ է կալցիում պարունակում, քան կաթը։

«Քունջութի սերմերը չի կարելի ուտել ամեն օր, քանի որ դրա սերմերն արյան մակարդումը բարձրացնող նյութեր են պարունակում»,- նշել է մասնագետը։

Դրոբիշեւը խորհուրդ է տալիս շաբաթական մի քանի անգամ սննդակարգում մեկ ճաշի գդալ սերմացու ավելացնել։ Դա օրգանիզմը կհարստացնի հակաօքսիդանտներով եւ ֆիտոէստրոգեններով:

med.news.am