Ո՞ր մթերքները կօգնեն պայքարել աշնանային սթրեսի դեմ
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքները կօգնեն պայքարել աշնանային սթրեսի դեմ

Աշնանային եւ ձմեռային ժամանակահատվածում սեզոնային բանջարեղենը շատ կարեւոր է առողջության պահպանման համար, ավելին` դրանցից մի քանիսը կարող են օգնել պայքարել սթրեսի դեմ։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Եվգենի Արզամասցեւը։

Մասնագետը նման մթերքների թվում առաջին հերթին նշել է ճակնդեղը:

«Ճակնդեղի մեջ B խմբի վիտամինների լայն տեսականի կա, դրանք մեզ անհրաժեշտ են նյարդային համակարգի համար: Այժմ այլ սեզոնին անցնելու պատճառով սթրեսի չափն ավելանում է»,- պատմել է մասնագետը «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ օրգանիզմում քրոմի պակասը կարող է վատ տրամադրության պատճառ դառնալ։ Աշնանը սթրեսի մակարդակի բարձրացման պատճառով մարդիկ սկսում են քաղցր ցանկանալ, սակայն, ինչպես վստահեցնում է մասնագետը, հենց այդ անհրաժեշտությունն է խոսում քրոմի պակասի մասին։ Բժշկի խոսքով` այդ հանքանյութը առկա է ճակնդեղի մեջ եւ նվազեցնում է ձգտումը շաքարին:

Սննդաբանը նաեւ խորհուրդ է տալիս վիտամին A-ով հարուստ գազար օգտագործել, հատկապես` տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց։ Գազարը նաեւ մեծ քանակությամբ սիլիցիում է պարունակում, որն օգտակար է մաշկի, մազերի եւ եղունգների առողջության համար։

Խորհուրդ է տրվում սննդակարգում նաեւ կաղամբ ավելացնել:

«Կաղամբը կալիում է պարունակում, որը կարեւոր է սրտի առողջության եւ այտուցների մակարդակի կարգավորման համար։ Այսինքն՝ կալիում-նատրիումի նորմալ նյութափոխանակություն ունեցող մարդիկ այտուց չեն ունենում եւ արյան ճնշման հետ կապված խնդիրներ ավելի ցածր ռիսկի են ենթարկված»,- ասաց մասնագետը։

med.news.am