NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Էլդար Ռյազանովի՝ 1973թ.-ի «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» ժապավենի մասին։
Եվ այսպես…
1. Տու-134-ի վայրէջքի դրվագը նկարահանել են Ուլյանովսկի օդանավակայանում։ Ընդհանուր առմամբ ինքնաթիռը 6 անգամ անթերի վայրէջք է կատարել։
2. Ավտոարշավում հնարքների մեծ մասը կատարել է իտալացի կասկադյոր, ավտոարշավորդ Սերջիո Միոնին։ Իսկ այն դրվագը, երբ «Մոսկվիչն» ու «Ժիգուլին» կեղտոտվում են, դառնում «կույր» ու սլանում են՝ իրար հետապնդելով, կատարել են խորհրդային ավտոարշավորդները։
3. Բենզալցակայանի պայթյունի նկարահանումների ժամանակ նկարիչ Միխայիլ Բոգդանովը բենզալցակայան է կառուցել, որը ոչնչով չէր տարբերվում իր նախատիպերից, ինչի արդյունքում շատ մեքենաներ մոտենում էին լիցքավորվելու համար:
4. Ալիգյերո Նոսկոզեն, ով խաղացել է Անտոնիոյի դերը, Իտալիայում հայտնի է դարձել՝ նմանակելով աստղերին եւ քաղաքական գործիչներին:
5. Շատ հնարքներ դերասանները հենց իրենք են կատարել։ Անդրեյ Միրոնովը կախվել է 15 հարկանի շենքից, բռնվել է բաժանված կամրջի եզրից, գորգի վրա է ընկել «Աստորիա» հյուրանոցի 6-րդ հարկից, նետվել է Նևա գանձերի հետևից:
6. Կրկեսային ուսումնարանի ուսանողները ցատկեցին կամրջի մի կողմից դեպի մյուսը։
7. Անտոնիա Սանտիլին (Օլգա) չի կարողացել վարել մեքենան: Նրան սովորեցրել են մեքենա վարելու հիմքերը, որպեսզի խոշոր պլաններ նկարեն։ Իսկ ղեկին եղել է կեղծամով դուբլեր։
8. Առյուծ Քինգի նկարահանումների ժամանակ նրա տերը ՝ Լև Բերբերովը, կարդալով սցենարը, ասել է. «Սցենարը շատ վատն է ։ Այն հաշվի չի առնում իմ Քինգի հնարավորությունների հարյուրերորդ մասը։ Իսկ Քինգը կարող է ամեն ինչ»: Սակայն իրականում պարզվել է, որ առյուծը ծույլ է եւ սկզբում հրաժարվել է շատ հնարքներ անել։
9. Դրվագը, որտեղ Անդրեյ Միրոնովի կերպարը լողում էր ջրի տակ ՝ սուզվելով թանկարժեք զարդերով զարդատուփի հետևից, նկարահանվել է Նեապոլում։
10. ԽՍՀՄ-ում ֆիլմը դիտել է 49.2 մլն հանդիսատես։
11. Բացի ԽՍՀՄ-ից, ֆիլմը կարելի էր դիտել Լեհաստանի, ԳԴՀ-ի (Արեւելյան Գերմանիա), Իտալիայի, Հունգարիայի եւ Պորտուգալիայի կինոթատրոններում: