Հավանաբար, ձեր մտքով չի էլ անցել, որ ջեռոցի ցանցն ունի կիրառման հետաքրքիր եղանակներ, որոնք շատ կհեշտացնեն ձեր գործը: Եթե այն օգտագործել եք միայն փոքր տապակների տակ դնելու համար, ուրեմն կարդացեք սա:
Տապակը ծածկեք յուղաթղթով, ցանցը դրեք դրա վրա: Դասավորեք հացի կտորները, իսկ 15-20 րոպեից իսկական տաք տոստ վայելեք:
Խորոված՝ տնային պայմաններում
Միսն ու բանջարեղենը պատրաստեք ցանցի վրա, այլ ոչ թե տապակի մեջ: Կարտոֆիլը, պղպեղը, լոլիկը, սմբուկը և իհարկե միսը եփեք ցանցի վրա: Միայն թե չմոռանաք դրա տակ տապակ դնել, այլապես ջեռոցը շարքից դուրս կգա:
Մեքսիկական խորտիկ
Լավաշը կտրատել փոքր կլորակների, կախել ցանցի վրա ու 15 րոպեով ուղարկել ջեռոցը: Ստացվում է տակոյի հիանալի հիմք:
Տապակեք աղացած միսն ու մանր կտրատած սոխը, ավելացրեք տոմատի մածուկ ու պղպեղ, նաև եգիպտացորեն: Լցրեք միջուկը լավաշի մեջ, զարդարեք պանիրով ու ձեր մտերիմներին հյուրասիրեք ամենահամեղ տակոն:
Սա միջուկի միայն մի տարբերակն էր. այն կարող եք փոփոխել:
Տապակած բդիկներ
Տապակի մեջ դասավորեք կտրատած կարտոֆիլը, դրեք ջեռոցը: Քիչ բարձր տեղադրեք բդիկներով ցանցը, ինչպես որ նկարում է պատկերված: Չմոռանաք դրանք նախապես համեմել:
Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը