Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Դիանան կանաչ տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Դիանան հավաքել է մազերն ու նախապատվութուն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Նայել աչքերին ու երբեք չամաչել»,- մեկնաբանություններում գրել է նա։