Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը մոխրագույն բլուզ է կրում։ Սիլվան արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ շպար, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Այս հրապարակումով ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ անդավաճան հանդիսատեսին, որ սիրում ու անհամբերությամբ սպասում է իմ նոր երգերին։ Դա ինձ իսկապես ուժ է տալիս ստեղծագործելու։ Ինչքան էլ ձեզ գովաբանեմ, մեկ է, քիչ է։ Ձեր սերն ինձ համար անգին է։ Շնորհակալ եմ, որ կաք»,- գրել է Սիլվան։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Չքնաղ հայուհի»։