ԽՈՅԵՐ
Այդքան պետք չէ անհանգստանալ որեւէ խնդրի պատճառով: Այսօր աստղերը ձեր կողմից են: Այնպես որ՝ ամեն ինչ շատ հեշտ է լուծվելու:
ՑՈՒԼԵՐ
Այսօր պետք չէ սիրելիին բողոքել, թե ձեր անձնական կյանքում ինչ-որ բան այն չէ: Հակառակ դեպքում՝ կբախվեք նրա երկար եւ բարակ բացատրություններին, թե ինչ պետք է անել ամեն ինչ կատարյալ դարձնելու համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա անկեղծ զրույց ունենալ ձեզ հետ՝ անկախ նրանից՝ դուք դրան պատրաստ եք, թե ոչ: Այնպես որ՝ եթե զգում եք, որ չեք դիմանա այդ փիլիսոփայական երեկոյին, միանգամից ասեք նրան այդ մասին:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր կյանքում մեծ տեղ կունենա երաժշտությունը: Եթե ձեզ չի գոհացնում այն, որը հնչում է ձեր հոգում, ապա դրեք ականջակալերն ու վայելեք այն երաժշտությունը, որի պահանջը զգում եք տվյալ պահին:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ բազում հետաքրքիր հարցեր կտա, որոնց պատասխանելն այնքան էլ հեշտ չի լինի: Սակայն փորրձեք բավարարել նրա հետաքրքրասիրությունը, արդյունքում՝ ինքներդ ձեզ նոր տեսանկյունից կբացահայտեք:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր պաշտպանեք ձեր սիրելիին ցանկացած դժվարությունից եւ փորձանքից: Իսկ անախորժությունները նրանից անպակաս կլինեն: Ի դեպ, ձեր այսօրվա խիզախությամբ կարող եք պաշտպանել նաեւ մյուս մտերիմներին, որոնք դրա կարիքը ունեն:
ԿՇԵՌՔՆԵՐ
Եթե արդեն հոգնել եք այն փաստից, որ ձեր սիրելին օր ու գիշեր ծխում է, ինչի պատճառով նրա վրայից միշտ ծխի հոտ է գալիս, ապա ճիշտ ժամանակն է ավելի վճռական լինելու: Նրան այնպիսի բան խոստացեք ծխելը թողնելը դիմաց, որ նա չկարողանա մերժել ձեր խնդրանքը:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր դուք բազում խենթ մտքեր կունենաք: Դուք այնպես կկարողանաք լուծել սիրելիի հետ ձեր խնդիրները, որ ձեր հաջողությունը, նույնիսկ, կվախեցնի ձեր մտերիմներին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր մտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա, ինչի պատճառով շատ նյարդային կդառնաք եւ բարկությունը կթափեք սիրելիի վրա: Աշխատեք այնպես անել, որ այդ աստիճանի չհասնեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Եթե ձեզ մոտ լավ է ստացվում երգելը, ապա այսօր ճիշտ ժամանակն է, որ սերենադ երգեք սիրելիի համար: Իսկ եթե, մեղմ ասած, այնքան էլ լավ չեք երգում, ապա ռադիոյով պատվիրեք նրա ամենասիրելի երգն ու անակնկալ մատուցեք սիրելիին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր հարաբերություններում դուք չեք լինի առաջնորդ: Եթե անգամ շատ լավ պատկերացնում եք, թե ինչ է պետք անել խնդրի լուծման համար, միեւնույն է, վերջնական որոշումը կայացնելու է ձեր սիրելին:
ՁԿՆԵՐ
Ձեր անձնականում ամեն ինչ այնպես չէ, ինչպես դուք եք պատկերացնում: Խնդիրը նրանում է, որ դուք սխալ պատկերացումներ ունեք ձեր ներկայի վերաբերյալ: Աշխատեք լայն բացել աչքերն ու ճիշտ ընկալել իրականությունը: