Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է բաց երանգի զգեստ։ Նրա մազերն արձակված են։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Մենք կլռենք …կողք կողքի նստած…
Որովհետև նույնիսկ մեր լռությունն է խոսուն…
Կհամբուրես ձեռքս ու այն պինդ կսեղմես ափիդ մեջ…
Եվ այդ խավարի ու խուլ լռության մեջ ես մեկ է երջանիկ կլինեմ…
Անձայն ու աննկատ…
…Մեկ անծայր հեռուն նայելով, մեկ ձեռքերիս…Որոնք քեզնով են բուրում…»։