Պլաստիկ վիրահատությունների, կոսմետիկ շտկումների ու ինստագրամյան ֆիլտրերի դարում դժվար է դիմադրել գայթակղություններին ու մնալ բնական տեսքով: Սեփական մարմինը սիրելու եւ ընդունելու կոչերին զուգահեռ շարունակում է աճել այն աղջիկների ու կանանց թիվը, որոնք ձգտում են կատարել արտաքին փոփոխություններ՝ շեղվելով այն դիմագծերից, որոնք իրենց շնորհել է բնությունը: Ոմանց դեպքում այդ փոփոխությունները շատ աննշան են ու միտված, իսկապես, շտկելու թերությունն ու շեշտելու իրենց առավելությունները, մինչդեռ ոմանք, մեղմ ասած, չարաշահում են միջամտությունները: Բայց ինչպես ասում են՝ յուրաքանչյուր ոք ինքն է որոշում՝ ինչպիսի արտաքինով է ցանկանում լինել, ինչ բարդույթից է ուզում ազատվել ու արտաքին ինչ փոփոխությունն իրեն կերջանկացնի:
Շուշաննա Թովմասյան
Անի Խաչիկյան
Գոհար Գասպարյան
Անահիտ Կիրակոսյան
Աննա Գրիգորյան