Այսօր Հրաչ Մուրադյանի ծննդյան օրն է։ Այս առիթով հաղորդավարն իր Instagram-ում նոր գրառում է կատարել՝ կիսվելով մտորումներով․
«Մայրս այսօր հորս փոխարեն էլ է շնորհավորանքներ ընդունելու…
Կարճ, կոնկրետ, բայց փորձով լիքը 38-ը եկավ:
38-ը սովորականի պես եկավ` բայց անսովորության զգացողություն բերեց իր հետ: Ծառը տնկած է, տունը կառուցած, զավակն էլ մեծանում է…
Բոլորն ովքեր պատահեցին կյանք կոչվող ուղևորության 38 կանգառներին ինձ դարձրին այնպիսին` ինչպիսին եմ: Շարժվում ենք առաջ` իհարկե նոր կանգառներով, բայց ոչ երբեք վերջնակետի մասին մտածելով: Շնորհավոր 38-ս: Լավագույն էլ Ձեզ», – գրել է Հրաչ Մուրադյանը։