Հայտնի դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանը հետևորդներին ցույց է տվել իր նիհարելու ֆենոմենալ արդյունքները. ընդամենը երեք ամսվա ընթացքում խիստ դիետայի շնորհիվ նրան հաջողվել է ավելի քան 20 կգ նիհարկել։
Գոհարը չի թաքցնում, որ իր երազանքի կազմվածքն ունենալու համար պլաստիկ վիրահատությունների է դիմել։ Այժմ նա չի զլանում պարծենալ իր աշխատանքի արդյունքներով. սոցցանցի սթորիզ բաժնում նա տեսանյութ է հրապարակել, որում մարմինը կիպ գրկող սպորտային հանդերձանքով մոր հետ պարում է հայկական երգի տակ։
Բժիշկների օգնությամբ Ավետիսյանը բարակ իրան է ստացել, ձգել ազդրերը, հեռացրել ավելորդ ճարպը որովայնի շրջանում և ձգել մեծ կուրծքը։ Բայց չնայած բոլոր ջանքերին` շուտով նա սովորական սննդակարգին է վերադարձել, որից հետո սկսել է նորից քաշ հավաքել։
Սակայն Գոհարին հաջողվել է ժամանակին կանգ առնել. երեք ամիս նա խիստ հետևել է իր սննդակարգին։ Ջանքերը հանգեցրել են նրան, որ նա 21 կգ նիհարել է։ Գոհարի խոսքով` այժմ իմքը հեշտությամբ կարող է 42 չափսի հագուստ հագնել, ինչը նախկինում անհավանական էր թվում։