Հաղորդավարուհի, սցենարիստ, պրոդյոսեր Դիանա Գրիգորյանը նոր գրառում է կատարել՝ խոսելով երկրի հանդեպ իր սիրո, վերքերը սպիացնելու, առաջ նայելու մասին:
«Ի՞նչ է նշանակում երազել….Երազել՝ նշանակում է Ապրե՛լ, այո Ապրե՛լ: Մարդիկ ծերանում են, երբ դադարում են երազել: Մեր ամենակնճռոտ երզանաքներն անգամ երիտասարդանալու ուժ ունեն, եթե մենք անվերապահորեն հավատում ենք մեր նպատակների իրականացմանը: Եկեք աղոթենք խաղաղության մասին, խաղաղություն ամենուր՝ մե՛ր ներսում, մե՛ր շուրջը, մե՛ր ընտանիքներում, խաղաղություն մե՛ր մտքերում, խաղաղություն մե՛ր Երկրին, մե՛ր եւ միայն մե՛ր Հայաստանին..․ Երբեք չէի մտածի, որ այսքան կպած եմ իմ հողին, ես, որ լայն հնարավություն ունեմ երկիրը լքելու եւ բնակություն հաստատելու նահանգեներում, օր օրի ավելի ամուր եմ կպնում հողիս, անգամ մեկ օրով չեմ ուզում բացակայել, որովհետեւ սիրում եմ, որովհետեւ դողում եմ, որովհետեւ հիմա՝ ավելի քան երբեւէ, մենք պետք ենք մեր երկրին, մենք պիտի եւ պարտավոր ենք այստեղ աշխատել , այստեղ ծնել ու ստեղծագործել:
Գիտեմ դժվար է, բայց մենք պիտի առաջնահերթ չդավաճանենք Մեզ, չդավաճանենք Քեզ`իմ Հայրենիք: Եկեք աղոթենք ու մեր միասնական ձայնը հասցնենք Բարձրյալին ու խփենք հաղթական զանգը՝ մեր Նոր կյանքի: Ես չեմ փայլում ակտիվությամբ սոցհարթակներում, միշտ իմ ներսում եմ հիվանդացել, հետո փորձել աշխատանքովս սպիացնել վերքերս, ցրել մտքերս, բայց բա՛վ է, խոսե՛լ է պետք, չէ գործե՛լ է պետք, բարձրաձայնե՛լ է պետք մեր սիրո եւ հավատարմության մասին: Նորանա՛լ է պետք, փոխվե՛լ է պետք, նվիրվե՛լ է պետք, մենք` ժամանակավոր պանդուխտներս, այս երկրային կյանքում շա՜տ գույներ ունենք ներկելու, իսկ վրձինը՝ մեր ձեռքում է», – գրել է Դիանա Գրիգորյանը, ապա հավելել «#հայաստան #հավատաերազանքիդ #ամուրպահենք» հեշթեգերը։