Հոլիուդյան դերասան Բրեդ Փիթը որոշել է այլևս երբեք չամուսնանալ: Այս մասին հաղորդում է UsWeekly-ն:
Նշվում է, որ 57-ամյա Փիթի ծանոթները պնդում են, որ դերասանը նման որոշման է եկել Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծության երկարատև գործընթացի պատճառով։
Դերասանի մերձավոր շրջապատը պատմել է, որ նա դադարել է ծանոթանալ կանանց հետ և այլևս չի պատրաստվում ամուսնանալ։
Նախկինում Փիթին մի քանի անգամ նկատել էի ժամադրությունների ժամանակ: Բայց լուրջ հարաբերություններով դրանք չէին ավարտվել:
«Բրեդը քրտնաջան աշխատում է և փորձում է որքան հնարավոր է պոզիտիվ լինել: Անջելինայի հետ պատերազմն իսկապես իր ազդեցությունը թողեց Բրեդի վրա: Բարեբախտաբար, նա ունի անհավատալի կամքի ուժ և հիանալի աջակցող խումբ»,- գրում է տեղեկատվամիջոցը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը