«Չեմ ուզում էլի անցնենք այդ դաժան օրերի միջով»․ Լուսինե Թովմասյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Չեմ ուզում էլի անցնենք այդ դաժան օրերի միջով»․ Լուսինե Թովմասյան

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է ՀՀ արեւելյան սահմանագոտում տեղի ունեցող իրադարձություններին։

«Հազիվ սկսում ենք ուշքի գալ, աշխատանքային պրոցեսի մեջ մտնել, լուրերին չհետեւել, ապրել, աշխատել։ Ու պատահաբար տեսնում եմ, որ սկսվեց․․․ Չեմ ուզում էլի անցնենք այդ դաժան օրերի միջով։ Աղոթենք եւ հուսանք, որ այս մղձավանջը շատ արագ կավարտվի», – գրել է Լուսինե Թովմասյանը։