Արդյո՞ք դիմակներն արդյունավետ են համավարակի դեմ
Advertisement 1000 x 90

Արդյո՞ք դիմակներն արդյունավետ են համավարակի դեմ

British Medical Journal-ում հրապարակված նոր գլոբալ հետազոտության համաձայն՝ դիմակ կրելն իսկապես միլիոնավոր կյանքեր է փրկում:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից եւ Չինաստանից մի խումբ գիտնականներ վերլուծել են տարբեր երկրների 72 հետազոտություններ, որոնք գնահատել են դիմակ կրելու, ձեռքերը լվանալու եւ սոցիալական հեռավորության պահպանության պաշտպանիչ ազդեցությունը։ 35 գիտական ​​աշխատություններում հետազոտվել են առանձին ​​կանխարգելիչ միջոցառումներ, 37-ում՝ ընդհանուր բոլոր միջոցառումները։ Դրանց մասնակցել է մոտ կես միլիոն մարդ, այդ թվում՝ հաստատված COVID-19-ով։

Ինչպես պարզվել է, հասարակական վայրերում դիմակ կրելը 53 տոկոսով նվազեցնում է վարակվելու հավանականությունը։ Սոցիալական հեռավորությունը նվազեցնում է ռիսկը 25 տոկոսով։ Ձեռքերի լվացումը եւս 53 տոկոս արդյունավետություն է ցույց տվել, սակայն մետավերլուծության հեղինակներն այս արդյունքները վիճակագրորեն աննշան են համարել, քանի որ այս կանխարգելիչ միջոցը շատ քիչ է գնահատվել եւ վերջնական եզրակացությունների համար տվյալները բավարար չեն եղել:

Հետազոտության հեղինակներին չի հաջողվել ամբողջությամբ գնահատել այնպիսի միջոցառումները, ինչպիսիք են լոքդաունը, սահմանների, դպրոցների եւ հանրային տարածքների փակումը` ուսումնասիրությունների դիզայնի եւ որակի լուրջ տարբերությունների պատճառով: Նաեւ վերլուծված ուսումնասիրություններում տվյալներ չեն եղել տարբեր տեսակի դիմակների արդյունավետության մասին։

med.news.am