- Ֆիլմի հերոսը վազում է ճանապարհով և նրան հասնում է հետապնդող ավտոմեքենան:
- Ամենապատասխանատու պահին մեքենայի շարժիչը գործի դնել չի հաջողվում:
- Եթե կինը փախչում է մարդասպանից, ապա անպայման վայր է ընկնում:
- Մահացու վտանգի ժամանակ ֆիլմի հերոսները վազում են դեպի անկյունները՝ փոխանակ հավաքվեն իրար կողքի:
- Մեծահասակներից ոչ մի օգուտ չի լինում, նրանք ոչ մի օգնություն չեն ցուցաբերում երեխաներին:
- Վերջին կռվի ժամանակ գլխավոր չարագործը հանկարծ դառնում է ավելի անփույթ:
- Կաղ կամ մեկ ոտք չունեցող մարդասպանն ավելի արագ է վազում, քան մնացած բոլորը:
- Զոհին միշտ մատնում է ինչ-որ ձայն (օրինակ՝ հեռախոսազանգ):
- Հայելու մեջ վախեցնող արտացոլում:
- Մեծահասակների խորհուրդներն անպայման անտեսվում են:
- Ինչ-որ մի չարագործ էակ դուրս է թռչում ինչ-որ անհասկանալի տեղից:
- Անպայման պետք է լինի մութ և մռայլ նկուղ:
- Բոլոր կերպարները հազվագյուտ ապուշներ են:
- Կապը պարտադիր սկսում է չաշխատել:
- Մարդասպանը պրակտիկորեն անպարտելի է և գրեթե անմահ:
- Բոլորը սկսում են շատ լավ կրակել, նույնիսկ, եթե երբեք զենք չեն պահել ձեռքում:
- Վերջին կենդանի մնացողը գրեթե միշտ աղջիկ է:
- Սևամորթ տղան գրեթե միշտ զոհվում է:
- Սարսափելի երեխաներ:
- Սպանություն լողասենյակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը