Որոշ նշաններով կարելի է որոշել, թե արդյոք հազը մրսածության հետեւանք է, նշում է թոքաբան Վլադիմիր Շմելյովը։ «Վեչերնյայա Մոսկվայի» հետ զրույցում մասնագետը նշել է նաեւ, թե ինչպես կարելի է մրսած մարդու հազը տարբերել ծխող մարդու հազից։
Նրա խոսքով՝ ծխող մարդկանց մոտ խորխոտ հազը կարող է լինել տարվա մեջ 3 ամիս։ Այդպիսի հազի առաջացման ֆոնին ծխողի ջերմությունը չի բարձրանում, ինչպես նաեւ դող կամ մկանային ցավեր չեն լինում, ինչպես պատահում է սուր շնչառական վիրուսային վարակի ժամանակ։
Մրսածության հազը, թոքաբանի խոսքով, սկսվում է չոր հազով, եւ միայն հետո է սկսվում խորխարտադրությունը։ Սուր շնչառական վիրուսային վարակի ժամանակ հազը սովորաբար վերանում է 3 շաբաթվա ընթացքում։ Մրսած մարդը կարող է նաեւ ցավեր ունենալ կոկորդում եւ մկաններում, կարող են լինել հարբուխ եւ ջերմություն, ինչպես նաեւ հնարավոր են այլ ախտանշաններ։