Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Ռաֆայել Գասպարյանցը
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Ռաֆայել Գասպարյանցը

COVID-19-ի բարդությունների հետեւանքով մահացել է ռեժիսոր Ռաֆայել Գասպարյանցը։ Այս մասին հայտնել է «Ալանիա» հեռուստաընկերությունը, ուր ռեժիսորն աշխատում էր 1968թ․-ից։

«Կյանքի 78-րդ տարում կյանքից հեռացել է հյուսիսկովկասյան կինեմատոգրաֆիայի լեգենդ, ռեժիսոր Ռաֆայել Գասպարյանցը։ Վարպետն այսօր մահացել է բարդություններից, որոնք առաջացել են կորոնավիրուսի հետեւանքով»,- հայտնել է հեռուստաընկերությունը։

Գասպարյանցը նկարահանել է ավելի քան 70 վավերագրական եւ 12 գեղարվեստական ֆիլմեր։