«Կակուցա, իջիր սեղանից»․ Վրաստանում կատուն ուղիղ եթեր է մտել ու օրվա աստղ դարձել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Կակուցա, իջիր սեղանից»․ Վրաստանում կատուն ուղիղ եթեր է մտել ու օրվա աստղ դարձել

Վրացական «Կավկասիա» հեռուստաալիքի ստուդիայում զավեշտալի դեպք է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

Երբ հաղորդումը վարող քաղաքական մեկնաբան Դավիթ Ակուբարդիան զրուցել է իր հյուրի` Գեդևան Փոփխաձեի հետ, սեղանի վրա կատու է ցատկել։

Ակուբարդիան ու Փոփխաձեն սկսել են ժպտալ։

– Սա մեր կատուն է՝ Կակուցան, -ասել է հաղորդավարը ու շոյել փիսիկին։

– Նա միանո՞ւմ է մեր քննարկմանը, – հարցրել է հյուրը։

– Նա լավ կատու է: Կակուցա, հիմա իջիր սեղանից։

– Մենք ուղիղ եթերո՞ւմ ենք։

– Այո, բայց բան չկա, – ժպտալով արձագանքել է հաղորդավարը։

Կակուցան ոչ մի կերպ չի իջել սեղանից, ավելին` սկսել է լիզել պոչը, որից հետո մոտեցել է անծանոթ հյուրին, որպեսզի նա էլ շոյի իրեն։

Միջադեպից հետո կատվի մասնակցությամբ կադրերը տարածվել են համացանցում, տեսանյութը սկսել են տարածել արտասահմանյան լրատվամիջոցները, այդ թվում՝ միջազգային «Al-Jazeera» հեռուստաընկերությունը։

armeniasputnik.am