1. Այլ մարդիկ զայրացնում են ձեզ: Կարեւոր չէ, մտերիմները, թե անծանոթները: Հնարավոր է՝ պարզապես սոցանցերում անծանոթների պատահական գրառում եք տեսել, եւ նույնիսկ դա է ձեզ բարկացնում:
2. Տարբեր մտքերի պատճառով գիշերը վատ եք քնում, իսկ գիշերը լիարժեք հանգստանալու անհնարինությունն ավելի է հյուծում ձեզ: Անքնությունը հյուծման նշան է:
3. Վատ տեսք ունեք: Մեր զգայական վիճակը կարելի է կարդալ հայացքի մեջ: Եթե այն մարած է, նշանակում է՝ լիցքավորվելու ժամանակն է:
4. Շատ քիչ եք ուտում կամ ընդհանրապես մոռանում եք ուտելու մասին: Ժամանակ չունեք, ախորժակ չունեք: Այդ պատճառով էլ դատարկ ստամոքսով եք օրն անցկացնում:
5. Չափազանց շատ եք ուտում՝ տարբերություն չդնելով, թե ինչ եք կուլ տալիս, ուտելիքի համը չզգալով: Վտանգավոր նշան է, բացի այդ՝ հանգեցնում է ավելորդ քաշ հավաքելուն ու սննդային խանգարումների:
6. Կերակուր պատրաստելու հետ կապված խնդիրներ ունեք. այն անհամ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում: Պատրաստելու ցանկություն եւ տրամադրություն չունեք: Սովորաբար դա խոսում է այն մասին, որ հարկավոր է արագորեն ինչ-որ բանով լցնել ձեր առօրյան:
7. Ձեր տան սենյակային բույսերը չորանում են: Դուք, կարծես, ամեն ինչ անում եք, բայց նրանք ոչ մի կերպ չեն ցանկանում աճել եւ ապրել: Սովորաբար դա լինում է այն կանանց պարագայում, ովքեր խնդիրներ ունեն իրենց եւ իրենց կանացի էության հետ: Եվ դա նշան է, որ ձեզնով զբաղվելու ժամանակն է:
8. Ամուսնու հետ սիրով զբաղվելու ցանկություն չունեք: Ոչ եւ վերջ: Եվ ցանկացած ակնարկ, հպում զայրացնում է ձեզ: Դա կարող է նաեւ ոչ մի նշան չլինել, եթե երբեք սեքսի մեծ պահանջ չեք ունեցել կամ ամուսնու հետ որոշել են զուսպ լինել: Բայց եթե սովորաբար նման ցանկություն լինում է, եւ հանկարծ՝ անհետանում, դա ահազանգ է: Բայց պետք չէ ստիպել ինքներդ ձեզ: Նախ կազդուրվեք:
9. Հիվանդ եք: Երբեմն դա մեր օրգանիզմի միակ միջոցն է՝ հասկացնելու, որ դադար է անհրաժեշտ: Հարկավոր է բռնի ուժով անկողին տանել ձեզ եւ հարկադրել հանգստանալ: Այդ պատճառով ցանկացած խնդիր՝ գլխացավ, մրսախություն, մաշկի խնդիրներ, միշտ զգուշացնում են, որ հարկավոր է արագորեն հոգ տանել ձեր մասին:
10. Ծուլանում եք: Երբ չեք ուզում լվանալ սպասքը, հավաքել տունը եւ նույնիսկ ցնցուղ ընդունել, ուրեմն լրջորեն հոգնած եք: Հատկապես, եթե ինչ-որ բան նույնիսկ ուզում եք անել, բայց ոչ մի կերպ չեք կարողանում ձեզ ստիպել, ուրեմն ձեզ ճիշտ հանգիստ է անհրաժեշտ, այլ ոչ թե հեռախոսը ձեռքին նստել: