Հնարավո՞ր է կորոնավիրուսը չեզոքացնել լույսի օգնությամբ
Advertisement 1000 x 90

Հնարավո՞ր է կորոնավիրուսը չեզոքացնել լույսի օգնությամբ

SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է արդյունավետորեն չեզոքացվել լույսի միջոցով։ Այս եզրակացությանն են եկել Մոսկվայի պետական ​​համալսարանի եւ այլ գիտական ​​կազմակերպությունների ռուս գիտնականները։ Վիրուսը ապաակտիվացնելու համար հետազոտողները օգտագործել են ֆոտոզգայունացուցիչ, որը կապվում է կորոնավիրուսի S-սպիտակուցին։ Այս մասին ասվում է Godnauki.rf կայքում։ S-սպիտակուցը գտնվում է վիրուսային մասնիկի մակերեսին: Լույսի ազդեցության տակ ֆոտոզգայունացուցիչն արտադրում է թթվածնի ակտիվ տեսակներ, որոնք օքսիդացնում եւ ոչնչացնում են վիրուսը:

Հետազոտողները օգտագործել են հատուկ մշակված մոլեկուլային մոդելավորման մեթոդ եւ համեմատել են տարբեր ֆոտոզգայունացուցիչների կարողությունը՝ միանալու երեք տարբեր կորոնավիրուսների S-սպիտակուցներին, որոնք կարող են վարակել մարդկանց՝ SARS-CoV, MERS-CoV եւ SARS-CoV-2: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կատիոնային ֆոտոզգայունացուցիչը նպաստել է ջրային միջավայրում կորոնավիրուսի գրեթե ամբողջական ապաակտիվացմանը։ Սա նշանակում է, որ այս մեթոդը կարող է խոստումնալից լինել կորոնավիրուսի հետագա տարածման դեմ պայքարում։

news.am