«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։ Մյուս լուսանկարում պատկերված են Լուսինեի ամուսինն ու դուստրը։ «Միգուցե թվամ ոչ ժամանակակից կին, բայց ես այն համոզմունքին եմ, որ ընտանիքն այս կյանքում առաջնային է: Հոգատար կին, հուսալի ամուսին սիրված եւ ճիշտ դաստիարակված երեխաներ. սա է իմ երջանկության գաղտնիքը»,- գրել է գեղեցկուհի մայրիկը։