Աշխարհահռչակ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի ամենից արժեքավոր եւ եզակի ձեռագրերը հանվել են աճուրդի։ Աճուրդը կկայանա Փարիզում։ Մեկնարկային արժեքը կազմում է 1 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է The Times of Israil պարբերականը։ Ձեռագրերը բովանդակում են գիտնականի գրառումները հարաբերականության ընդհանուր տեսության մասին եւ հանդիսանում են այդ մասին արված գրառումների երկու պահպանված սեւագրերից մեկը։ Փաստաթուղթը բաղկացած է 54 էջից։
Այն գրվել է Էյնշտեյնի եւ նրա գործընկեր Միշել Բեսսոյի կողմից 1913-14 թվականներին։ Christie’s աճուրդատանը վստահ են, որ այն հանդիսանում է երբեւէ աճուրդի հանված Էյնշտեյնի ձեռագրերից ամենից արժեքավորը։ Կանխատեսվում է, որ այն կվաճառվի 2,3-3,4 միլիոն դոլարով։