ԽՈՅԵՐ
Վեր կացեք, ձեզ մեծ գործեր են սպասվում։ Ճակատագրական է լինելու ձեզ համար, քանզի փոփոխություններ կլինեն կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անձնական։ Ի դեպ, նույնը կարելի է ասել նաեւ սիրելի էակի մասին։
ՑՈՒԼԵՐ
Ձեր սիրելի էակը կցանկանա ամբողջ օրվա ընթացքում լինել ձեր կողքին։ Նրան թվալու է, որ միայն ձեզ հետ կարող է իրեն ավելի ապահով զգալ եւ միայն այդպես նրա կյանքում սարսափելի ոչինչ չի պատահի։ Եթե շատ ծանրաբեռնված չեք, օրը նվիրեք նրան։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Սիրելիի հետ երեկոն անցկացրեք նկարելով. նույնիսկ եթե նկարել չգիտեք կամ ձեզ մոտ այնքան էլ լավ չի ստացվում։ Պարզապես վերցրեք գույնզգույն մատիտներ եւ նկարեք ձեր սերը։ Որքան վառ ու պայծառ նկարեք, այդքան ավելի հետաքրքիր երեկո կանցկացնեք։ Իսկ վաղը չմոռանաք շրջանակ գնել այդ գլուխգործոցի համար։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր մասին հոգ են տանելու՝ ցույց տալով ձեր հանդեպ եղած մեծ սերն ու ջերմությունը։ Նման նրբանկատությանը պետք է համարժեք պատասխանել։ Դուք նույնպես քնքշություն տվեք սիրելի էակին։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեզ շատ ուժեղ, փորձառու եւ ամենակարող եք զգալու, իսկ սիրելի էակն ընդհակառակը՝ թույլ, անկարող եւ անպաշտպան։ Նշանակում է, որ նրան հարկավոր են ձեր սերն ու ջերմությունը։ Հոգ տարեք սիրելիի մասին, եւ նա նույնպես հանգիստ ու խաղաղ կլինի։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրելի անձնավորությունը հոգնածություն է զգալու։ Միգուցե նա հոգնել է աշխատանքից կամ դասերից, բայց շատ հնարավոր է՝ նաեւ ձեր հարաբերություններից։ Ամեն դեպքում հետաքրքրվեք, թե ինչն է նրան տանջում, եւ հավանաբար հենց դուք կկարողանաք օգնել նրան։
ԿՇԵՌՔՆԵՐ
Սիրելի էակի համար դժվար կլինի հավատալ, թե ինչու է նա ձեզ պետք, ինչով է նա հետաքրքիր եւ ինչու է այդքան կարեւոր ձեզ համար։ Նա բացասական տրամադրվածություն կունենա։ Եվ հենց դուք պետք է բարձրացնենք նրա տրամադրությունն ու ինքնագնահատականը։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր նա, ում վաղուց համակրում եք, ձեզ ինչ-որ տեղ կհրավիրի, շատ հավանական է՝ կինոդիտման։ Համաձայնե՞լ, թե՞ ոչ՝ այս է խնդիրը։ Աստղերը հուշում են՝ հաշվի առնել բոլոր դրական եւ բացասական կողմերը, մի քիչ մտածել, նայել զգեստապահարանը, խորհրդակցել ամենամտերիմ մարդու հետ եւ վերջում… ընդունել առաջարկը։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Կարճ ժամանակով պետք է շեղվեք ձեր գործերից ու հոգսերից եւ ամբողջ ուժերը տրամադրեք սիրելի էակին։ Ցավոք, ձեր աշխատանքը ազդում է անձնական կյանքի վրա, բայց այսօր բացառություն պետք է անել եւ օրը սիրելիին նվիրել։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը դժվարությամբ կհասկանա, թե ինչ եք ցանկանում ասել իրեն։ Ինչ-որ պահի նա անգամ կսկսի ուշադրություն չդարձնել մանրուքների վրա՝ փորձելով կենտրոնանալ բուն էության վրա։ Իսկ վերջում ընդհանրապես առանց հասկանալու պարզապես կժպտա։ Ավելի պարզ խոսեք ձեր ընտրյալի հետ։
ՋՐՀՈՍՆԵՐ
Որքան էլ շատ ընկերներ ունենաք, ձեր սիրելի էակը ուրիշ տեղ ու դեր ունի ձեր կյանքում եւ նրան պետք է պահել ու փայփայել։ Աստղերը հուշում են առավելագույնս հոգատար եւ քնքուշ եղեք նրա նկատմամբ եւ գանձի պես վերաբերեք նրան։
ՁԿՆԵՐ
Ձկների ընտանիքում բացառված չեն տարաձայնությունները։ Այսօր ձեզ այնպիսի հարաբերություններ են վերագրելու, որ ձեր երկրորդ կեսը պարզապես չի կարողանալու զսպել իր խանդն ու բարկությունը։ Փորձեք խելամիտ լինել ու արագ լուծել այս խնդիրը։