Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի վերնազգեստ է կրում, որը համադրել է լայնեզր գլխարկի հետ։ Մարինկան արձակել է մազերն ու վառ շպարով է։ Դերասանուհին պատկերված է՝ ծաղկեփունջը ձեռքին։ Մեկնաբանություններում Մարինկան լավ օր է մաղթել հետեւորդներին։ «Նուրբ աղջիկ»,- դերասանուհուն հաճոյախոսություններ են գրել հետեւորդները։