Կրկնակի նիհարած դանիացի աղջիկը մոդել է դարձել
Advertisement 1000 x 90

Կրկնակի նիհարած դանիացի աղջիկը մոդել է դարձել

Դանիայի Օրհուս քաղաքի բնակչուհի Մաթիլդա Բրոբերգը, որը գցել է իր քաշի կեսը, զբաղվում է մոդելային բիզնեսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը:

Բրոբերգը կշռում էր 120 կիլոգրամ: Աղջիկը կանոնավոր կերպով  օգտագործում էր կալորիական սնունդ և մեծ քանակությամբ տարբեր քաղցրավենիքներ: Նա որոշել է նիհարել այն բանից հետո, երբ սկսել է անհարմարություններ զգալ մարդկանց հետ շփվելիս, նեղվել անծանոթների և բարեկամների ընկերակցությունից:

Բրոբերգն սկսեց ճիշտ սնվել, որի շրջանակներում իրեն թույլ էր տալիս օրական ստանալ 3,5 հազար կալորիա և պարապում էր մարզասրահում: Չորս տարվա ընթացքում նրան հաջողվեց գցել 63 կիլոգրամ:

Այժմ 21-ամյա Մաթիլդան ֆիթնեսի մարզիչ է աշխատում, ինչպես նաև գովազդի համար նկարահանվում է նորաձևության և մարզական հանդեսներում:

«Եթե երեք տարի առաջ որևԷ մեկն ինձ ասեր, որ ես կդառնամ մարզիչ և մանեկենուհի, ես պարզապես կծիծաղեի նրա վրա»,-ասել է նա: