Ամեն օր մակարոն ուտելը շատ վատ գաղափար է, կարծում է սննդաբան Անաստասիա Գավրիկովան (Ռուսաստան): Նրա խոսքով՝ դա կարող է առաջացնել գրգռված աղու համախտանիշ, աուտոիմուն հիվանդություններ եւ մաշկային խնդիրներ:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նուտրիենտերի բազմազանությունը, ըստ մասնագետի, հիմնական կանոնն է սննդակարգ կազմելիս․ բազմազանությունը օգնում է խուսափել օրգանիզմի համար վտանգավոր հետեւանքներից։
«Եթե ամեն օր մակարոն ուտեք, ապա չեք ստանա այն նուտրիենտները, որոնք կան, օրինակ, հացահատիկների մեջ՝ հնդկաձավար, շագանակագույն բրինձ, քինոա: Եթե դուք սիրում եք մակարոնեղեն, վերլուծեք՝ արդյոք խնդիրներ ունեք ստամոքս-աղիքային տրակտի կամ աուտոիմուն հիվանդությունների հետ, ինչպիսի տեսք ունի ձեր մաշկը, ունե՞ք ավելորդ քաշ, թե ոչ։ Եթե խնդիրներ չկան, կարելի է օգտագործել սովորական ցորենի մակարոնեղեն, բայց ՝ չափավոր»,- ասել է մասնագետը։