Եթե այն կանանց շարքին եք պատկանում, ովքեր շատ են սիրում աքսեսուարներ կրել, ապա այս թեստը ձեզ համար է։ Marketium.ru կայքը գրում է, որ թեստը օգնի հասկանալ՝ որքանով է զարգացած ձեր ճաշակը, և որն է ձեր առանձնահատկությունը։ Անհրաժեշտ է պարզապես ընտրել այն վզնոցը, որը կցանկանայիք կրել։
- Վինտաժային զարդերի սիրահար եք։ Սա խոսում է այն մասին, որ դուք համոզված եք՝ հին ժամանակներում զարդերը շատ ավելի գեղեցիկ և գրավիչ էին։ Չէիք հրաժարվի ապրել ջազի կամ ռետրոմեքենաների դարաշրջանում։
- Դասական ճաշակ ունեք։ Ձեզ դուր է գալիս զսպվածությունը, և կարծում եք, որ պարզ զարդերը ճիշտ ընտրություն են։ Դուք լավ ճաշակ ունեք։
- Եթե ձեզ դուր է գալիս այս բանալիներից որևէ մեկը, նշանակում է՝ խորհրդավոր եք։ Ձեզ դուրս են գալիս ոսկին և արծաթը, սակայն չեք սահմանափակվում պարզ զարդերով, նախընտրում եք յուրահատուկ զարդեր։
- Զարդի ընտրությունը ցույց է տալիս, որ չեք ցանկանում սահմանափակվել մեկ զարդ կրելով։ Ծիտիկն ազատություն է խորհրդանշում, իսկ քարը՝ հավատ թալիսմանների ուժին։ Երազող և ստեղծագործ անձ եք, ով ճաշակ ունի։
- Պետք է կարողանալ ճիշտ կրել այսպիսի զարդերը։ Դեղինը գեղեցիկ տեսք կունենա միատոն մուգ գույնի հագուստի հետ։ Զարդը ուշադրությունը նախ գրավում է՝ իր, ապա՝ ձեր վրա։ Ոճի իսկական թագուհի։
- Այս ուրախ զարդը խոսում է այն մասին, որ ինքներդ էլ այդպիսին եք։ Սիրում եք էքսպերիմենտներ, ուշադրություն գրավել և զարմացնել ձեր մտքերով։ Օրիգինալ ճաշակ ունեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը