«Բումեր» ֆիլմի պրոդյուսեր Սերգեյ Չլիյանցի տանը տեղի ունեցած վթարի պատճառով ջրով են ծածկվել հարեւանների բնակարանները։ Խոսքն ութ բնակարանի մասին է, որոնք գտնվում են Մոսկվայի կենտրոնում՝ կինեմատոգրաֆիստների միության տանը, հայտնում է Mash ալիքը։
Չլիյանցը տանը չի եղել, նրա բնակարանում վնասվել է խողովակը։ Տեղի ունեցածի հետեւանքները վերցնելու համար հարկավոր է փոխել սնտեխնիկան, սակայն պրոդյուսերի բացակայության պայմաններում դա հնարավոր չէ։ Սանտեխնիկի հետ միասին բնակարան թույլ են տվել մուտք գործել միայն Չլիյանցի դստերը։
Չլիցյանցն այժմ գտնվում է Ուկրիանայում եւ Մոսկվա կվերադառնա միայն դեկտեմբերի կեսերին։