Երգչուհի Անահիտ Սիմոնյանը Հայկոյի մահից երկու ամիս անց իր ինստագրամյան էջում որդու հետ լուսանկար է հրապարակել ու հուզիչ գրառում կատարել:
«Երեկ, երբ Արմանին պառկեցնում էի քնելու, խոսեցինք իրար հետ, և նա պատմեց, թե ինչպես են իր ընկերներից մեկի ծնողներն ամուսնալուծվել, ինչով է իր ընկերը կիսվել և շատ վրդովված էր… Ինչին Արմանը պատասխանել է նրան` «Մի անհանգստացիր և հավաքիր քեզ, քո ծնողները պարզապես դադարել են միասին ապրել, քո հայրը պարզապես տեղափոխվել է, բայց կարևորը` նա ԿԵՆԴԱՆԻ է.. (( և դուք հնարավորություն ունես նրա հետ շփվելու, գրկելու, համբուրելու, իսկ իսկ մնացած ամեն ինչ ժամանակի ընթացքում կվերադառնա բնականոն կյանքին»… Եվ երբ նա երեկոյան դա ինձ պատմեց, նրա աչքերից արցունքներ էին հոսում և ցավից ձայնը դողում էր… Աստված իմ:
Աշխարհում ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն, ինչ ես երեկ երեկոյան զգացի, երբ քո երեխայի հոգին ցավում է, և դու ոչնչով չես կարող նրան բուժել:
Այսօր, երբ ես նայեցի իմ 10-ամյա որդուն, ես հասկացա` ինչպես է նա ժամանակից շուտ մեծացել, որքան իմաստուն է նա դարձել ուղիղ երկու ամսում… ինչքան ցավոտ է նրա համար ներսից և ոնց է նա իրեն զսպում ինձ մոտ, որ ես էլ լաց չլինեմ: Իմ տղան շատ ուժեղ տղամարդ է դառնալու, ես դա հաստատ գիտեմ:
Իսկ հիմա վերցրեք հեռախոսն ու զանգեք ձեր ծնողներին, կամ մոտեցեք, գրկեք ու համբուրեք նրանց, քանի դեռ ձեր կողքին են, ի վերջո ոչ ոք չգիտի ինչ է մեզ սպասվում վաղը»: