Երգչուհի Լիլուն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել:
Հրապարակված լուսանկարին կից Լիլուն կիսվել է իր մտքերով.
«Մի ընկերացեք այն մարդկանց հետ, ովքեր կբամաբասեն ուրիշ մարդուց ձեզ մոտ, ձեզնից էլ կբամբասեն, հավատացած եղեք, 100% մի ընկերացեք այն մարդկանց հետ, ովքեր լսում են վատ կարծիք բամբասողներից, բայց շարունակում են շփվել ձեզ հետ, որ մի սիրուն օր պատմեն քեզ, թե դու ինչքան տականք էիր, բայց ինքը քեզ ընդունում էր։
Մի ընկերացեք մարդկանց հետ, ովքեր ձեզ պահում են քանակ ապահովվելու համար (հատկապես եթե դու հանրային մարդ ես)։
Մի ընկերացեք մարդկանց են տեսակի հետ, ովքեր կյանքում չեն գնահատում արժեքներ, իմ համար արժեքը անմնացորդ նվիրվելն է ընկերոջս, անունը իր հետեւից պահելն է, ընտանիքի մեջ սեր ու խաղաղություն սերմանելն է։
Մեկ է Աստված արդար Աստված է, եւ ամեն ինչ տեսնում է, սա պարզապես իմ կարծիքն է եւ իմ էջը, տարին փակում ենք, հեռու մարդկանց որոշ տեսակից։ Աստված բոլորիս հետ։
Հ.Գ. Ոչ մեկս անթերի չենք, բայց դե թերություն էլ կա, թերություն էլ․․․»: