Տավարի միսն անհրաժեշտ է հեմոգլոբինի եւ ֆերիտինի ցածր մակարդակ ունեցող մարդկանց։ Այս մասին ասել է սննդաբան Իրինա Ռիլը (Ռուսաստան):
«Տավարի, հատկապես հորթի միսը երկաթի պարունակությամբ առաջատարն է։ Ուստի այն անհրաժեշտ է ցածր հեմոգլոբինով եւ սակավարյունությամբ մարդկանց համար։ Այն պարունակում է բարձրորակ սպիտակուցներ եւ ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են մեր մաշկի, հոդերի, անոթների, մազերի համար անհրաժեշտ կոլագենի արտադրության համար»,-նշել է մասնագետը։
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տավարի միսը, ըստ մասնագետի, նպաստում է նաեւ տեստոստերոնի արտադրությանը, որն օգնում է պահպանել տղամարդկանց առողջությունն ու երիտասարդությունը։
«Տավարի միսն օգտակար է նաեւ շաքարախտով տառապող մարդկանց համար։ Տավարի միսը B խմբի վիտամինների աղբյուր է, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի աշխատանքի եւ իմունիտետի համար: Այն պարունակում է տաուրին եւ ցինկ, որոնք օգնում են ամրապնդել իմունային համակարգը»,-ասել է մասնագետը։