Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են տոնածառի ֆոնին։ Թամարան նկարահանման համար ծաղկային պրինտով զգեստ է ընտրել։ Նա արձակել է մազերը, իսկ բնական շպարն ընդգծել է գեղեցկությունը։ «Ուրիշի կյանքը հեշտ է թվում մեր աչքերում: Առանց ապրելու որոշում ենք ճիշտն ու սխալը: Կարողանում ենք միանգամից բարձունքում հայտնվել, դառնալ լավ մարդ, բայց .. ուրիշի փոխարեն: Դա է մեր միակ սխալը. քննադատում ենք, իսկ, երբ մեկը համարձակվի խցկվել մեր կյանք` կհոշոտենք: Դե մերն ամենաբարդ կյանքն է, որ եղել է երբևէ.. Չէ՜ սիրելիս, բոլորն էլ դժվարությամբ են առաջ շարժվում, իսկ եթե չես ուզում մարդիկ խառնվեն քո կյանքին, ուրեմն ինքդ քեզ թույլ մի տուր օրդ լցնել ուրիշի ապրածով»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։