«Վիկինգ» ռուսական ֆիլմը, որի նկարահանումների համար ծախսվել է 20 մլն դոլար, հայրենական կինոյի պատմության մեջ առաջին անգամ տեղ է գտել համաշխարհային վարձույթի առաջատարների թոփ-10-ում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսկինո»-ում:
Անցած հանգստյան օրերի ընթացքում 6,7 մլն դոլար վաստակելով Ռուսաստանի 2,6 հազար կինոթատրոններում, ինչպես նաև Մերձբալթյան երեք երկրներում, «Վիկինգ» բլոքբասթերը դրամարկղային մուտքերով առաջ է անցել ամերիկյան «Խաբուսիկ գեղեցկություն» դրամայից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, «Խաբուսիկ գեղեցկություն» ֆիլմը՝ Հոլիվուդի առավել շահութաբեր դերասաններից մեկի՝ Ուիլ Սմիթի, մասնակցությամբ, ցուցադրվել է 49 երկրներում, հանգստյան օրերին հավաքելով 6,6 մլն դոլար:
Հունվարի 5-8-ի հանգստյան օրերի ընթացքում համաշխարհային վարձույթում դրամամուտքերի չափով «Վիկինգ»-ին գերազանցում են Հոլիվուդի դրամարկղային հիթերը՝ «Վտարակ-մեկ. Աստղային պատերազմներ: Պատմություններ»-ը, «Մարդասպանի հավատամքը», «Ուղևորները» «Մոանա»-ն, «Մեծ պատը», նաև վարձույթի առաջատարները Հնդկաստանից, Չինաստանից և Ճապոնիայից, որոնց ցուցադրությունը Ռուսաստանի կինոթատրոններում չի պլանավորվում: