Հոլիվուդյան դերասաններ Ջենիֆեր Լոուրենսը և Լեոնարդո դի Կապրիոն Նյու Յորքում ներկայացրել են Netfix-ի Մի նայեք վեր գիտաֆանտաստիկ կատակերգությունը: Գլխավոր դերակատարները, մասնավորապես՝ Ջենիֆեր Լոուրենսը, հանրությանը սեպտեմբերից չէր ներկայացել. Դեռ այն ժամանակ էր պարզվել, որ մայր է դառնալու:
Սպասվող երեխայի հայրը՝ պատկերասրահի տնօրեն Քուք Մարոնին է, որն ի դեպ, պրեմիերային ներկա չէր:
Նշենք, որ 31-ամյա դերասանուհին շլացրել էր բոլորին իր հանդերձանքով, և նրա կողքին Լեոնարդո դի Կապրիոն բավական համեստ տեսք ուներ. մուգ կապույտ նեղ կոստյումով էր: Հայտնի դերասանը մի քանի տարի է մտերիմ է մոդել Քամիլլա Մորոնեի հետ: Մորոնեն նույնպես ներկա չէր միջոցառմանը, չնայած, ինսայդերները պնդում են՝ նրանք ավելի քան մոտ են:
Ռեժիսոր Ադամ Մակքեի ֆիլմի պրեմիերային ներկա էին Մերիլ Սթրիփը, Ջոնա Հիլը, Թայլեր Փերին, Քիդ Քադը: Վերջիններս նույնպես նկարահանվել են ֆիլմում: Ֆիլմում մասնակցել են նաև Քեյտ Բլանշետը և Արիանա Գրանդեն:
Ֆիլմում մասնակցություն չունեցած, բայց միջոցառմանը ներկա գտնվողներից էին՝ Ֆլորենս Փյուն, Քեթրին Գալահերը, Մայքլ Գանդոլֆինին, Բիլ Նայը և ուրիշներ:
Դի Կապրիոյի հերոսը՝ աստղագետ Ռենդալ Մինդին իր գործընկերոջ՝ Քեյթի հետ հայտնաբերում է մի աստղակերպ, որը շարժվում է Երկրի ուղղությամբ: Հերոսները որոշում են զգուշացնել վտանգի մասին: Ցավոք, վտանգը ոչ ոքին չի հուզում, դեռ ծաղրում են: Ֆիլմը Netfix-ում կլինի դեկտեմբերի 24-ին:
ria.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը