
Բրիտանացի գիտնականները գալիք Ամանոի կապակցությամբ աշխարհին զգուշացրել են տոնական եղևնիների վտանգի մասին։ Այս մասին գրում է The Sun-ը։
Նշվում է, որ հյուսիսային շրջանների բժշկական համալսարանի գիտնականների խումբը հետազոտել է 28 ծառ։ Ուսումնասիրվել են փշերը և կեղևը:
Մասնագետները յուրաքանչյուր ծառի մեջ հայտնաբերել են ալերգեններ և բորբոսի 53 տեսակ:
Վերջիններս կարծում են, որ դրանք մարդկանց մոտ գլխացավ են առաջացնում։
Այնուամենայնիվ, մասնագետները չեն հորդորում Ամանորը նշել առանց տոնածառի, պարզապես խորհուրդ են տալիս օդափոխել այն սենյակը, որտեղ դրված է ամանորյա գեղեցկուհին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը