Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի թանգարանում կցուցադրվեն Փարաջանովի ֆիլմերը
Advertisement 1000 x 90

Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի թանգարանում կցուցադրվեն Փարաջանովի ֆիլմերը

Դեկտեմբերի 15-ին Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանի` Musée National d’Art Moderne ցուցադրությունների սրահում տեղի կունենա Ս․ Փարաջանովի «Տրիպտիխ»-ի` «Կիեւան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) եւ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) ցուցադրությունը։ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի՝ Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով։

Ֆիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկ-Նազարով» նախագծի կողմից, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Ցուցադրությունը կուղեկցվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր` «Հայ կինոյի դասականներ» ծրագրի կուրատոր եւ ֆիլմերի վերականգնման փորձագետ` բրիտանացի Դանիել Բըրդի պրեզենտացիայով։

news.am