Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բեմակա կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել մուգ կանաչ երանգի, համարձակ դեկոլտեով, ոտքի հատվածում բացվածքով երկարափեշ զգեստով, ինչը համադրել է սեւ գույնի բարձրկրունկների հետ։ Երգչուհու վարսերը հավաքված են, ընդգծված շպարով է։ Նրա բեմական կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակումը Էլենը չի մեկնաբանել, սակայն նրա հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր ու հաճոյախոսւթյուններ են արել․ «Տարբերվող»։