
Twitter սոցիալական ցանցն ավելացրել է երկար սպասված նոր ֆունկցիան, որով տեսանյութերում կարելի է ավտոմատ կերպով ավելացնել սուբտիտրներ։ Նորամուծությունը հասանելի է սոցկայքի եւ մոբայլ եւ վեբ տարբերակներում։ Սուբտիտրները ավելանում են մոբայլ սարքերում ավտոմատ կերպով, երբ գործարկվում է առանց ձայնի, սակայն կարելի է անել նաեւ այնպես, որ դրանք ավելանան նաեւ ձայնը միացված տարբերակում։ Դրա համար հարկավոր է բացել հատուկ հնարավորությունների կարգավորումներն օպերացիոն համակարգում։ Սուբտիտրները կավելանան այն տեսանյութերում, որոնք կներբեռնվեն ծառայության ներդրումից հետո։