Ամանորին ընդամենը հաշված օրեր են մնացել, ամենուր տոնական մթնոլորտ է տիրում, մարդիկ շտապում են կատարել ամանորյա գնումներ․․․
Իսկ դուք արդեն հասցրե՞լ եք զարդարել ձեր տունը։ Վերջերս լայն տարածում են գտել արհեստական բուխարիները, որոնք ձեր տանն էլ ավելի տոնական տեսք կհաղորդեն։
Ահա, ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես շատ քիչ գումար ծախսելով պատրաստել իրականից գրեթե չտարբերվող բուխարի։
Ձեզ անհրաժեշտ են ստվարաթղթե արկղեր, աղյուսների տեսքով թղթեր, սովորական սպիտակ թղթեր և տաք սիլիկոնե սոսինձ կամ ինքնակպչուն ժապավեն։ Եթե խանութներում չեք կարողանում գտնել աղյուսների տեսքով թղթեր, ապա համացանցից ներբեռնեք աղյուսների նկար և տպեք սովորական թղթի վրա։
Վերցրեք ստվարաթղթե տուփերը, միմյանց վրա այնպես դրեք և սիլիկոնե սոսնձով ամրացրեք, որ բուխարու տեսք ստանան՝ մոտավորապես «П» տառի նման։ Ապա սոսնձով կամ ինքնակպչուն ժապավենով սպիտակ թղթերը փակցրեք տուփերի վրա։ Այնուհետև վերցրեք աղյուսների տեսք ունեցող թղթերն ու փակցրեք սպիտակ թղթերի վրա։ Ձեր բուխարին պատրաստ է։
Սակայն դրան ավելի տոնական տեսք հաղորդելու համար կարող եք գունավոր թղթերից կրակ պատրաստել և դնել դրա ներսում։
Ահա ձեռագործ բուխարիների մի քանի այլ օրինակներ․