Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է կարմիր կոճակներով կապույտ երանգի բաճկոն, որը համադրել է սեւ բլուզի, ջինսե տաբատի հետ։ Էլենն արձակել է ուղիղ հարդարված մազերը, ընտրել՝ նուրբ, բայց ընդգծված շպար։ «Կարմիրից միշտ խուսափել եմ, ոչ թե նրա համար, որ չեմ սիրում այլ կարծում եմ, որ ինձ չի սազում: Հիմա կասեք, բայց այս պիջակը կարմիր չէ: Այո, նույնիսկ փոքրիկ դետալները, այս դեպքում կոճակներն ինձ համար ճոխ են երեւում, որովհետեւ կարմիր են: Բայց այս ամենի իմաստն այն է, որ ես կարմիրն ասոցացնում եմ Ամանորի հետ ու այն շա՜տ եմ սկսում սիրել այս նախատոնական օրերին: Ինձ թվում է, որ եթե կարմիրը շատ է, ուրեմն տարին լավը կլինի», – հրապարակումը մեկնաբանել է նա։