Netflix-ը Tik Tok-ի մասին ռեալիթի շոու կթողարկի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Netflix-ը Tik Tok-ի մասին ռեալիթի շոու կթողարկի

Ամերիկյան ամենահայտնի TikTok տունը՝ «Hype House»-ը, Netflix-ում սկսում է իր ռեալիթի շոուն, փոխանցում է PeopleTalk-ը։ Այժմ թիքթոքերներին շատ ավելի լուրջ կվերաբերեն։ Նրանք նոր աստղեր են։

2022 թվականի հունվարի 7-ից կարող ենք հետեւել  TikTok տան բլոգերների կյանքին։ Շատ հետաքրքիր է, թե ինչպես են անցնում առավել վիրուսային թիքթոքերների նկարահանումները։ Ռեալիթի շոուում մենք կտեսնենք բոլորի կողմից հայտնի Նիկիտա Դրագունին, Լարի Մերիտին, LilHadi-ին եւ այլ հայտնի ամերիկյան բլոգերներին: «Hype House»-ի կազմում ընդգրկված է 20 մարդ:

«Համեստ սկզբից մինչեւ համաշխարհային համբավ․ սոցիալական ցանցերում ամենատարածված անձանց պատմություններն են։ Նրանք սիրահարվում են, միասին զարգանում եւ պատրաստ են իրենց կարիերայի հաջորդ փուլին», — հայտարարում են շոուի պրոդյուսերները։

news.am