Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ երգիչ մարտին Մկրտչյանի եւ որդիների հետ։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարում երգչուհին գրկել է փոքրիկ որդուն։ Նա կրում է սեւ գույնի սպորտային հանդերձանք, ոճային երկարաճիտներ։ Հռիփսիմեի մազերն արձակված են, առանց շպարի է։ Ընտանեկան հրապարակումը նա չի մեկնաբանել։